mnatany.am

Նորություններ

Լոնդոնի երկնքում այսօր մեկ աստղ ավելացավ

18.09.2020, 20:34

Տոտտենհեմը մեկ տարի ժամկետով Գարեթ Բեյլին վերադարձնում է Լոնդոնի հյուսիս։ Սա այն Բեյլը չէ, ում 7 տարի առաջ Լևին վաճառեց ակումբի համար մինչև հիմա և այդ պահին աշխարհի մասշտաբով  ռեկորդային գնով։ Եկեք հասկանանք Բեյլ-2013-ի և Բեյլ-2020-ի տարբերությունները։

 

Գարեթ Բեյլը մինչև Մադրիդ տեղափոխությունը Տոտտենհեմի առաջատարն էր, նրա խաղաժամանակը մրցաշրջանից մրցաշրջան ավելանում էր դրան զուգահեռ ավելանում էր նաև ուելսցու ազդեցությունը Տոտտենհեմի խաղի վրա։ Ռեալ տեղափոխությունից հետո Բեյլի խաղաժամանակը սկսեց նվազել, դա պայմանավորված էր տարբեր հանգամանքներով (վնասվածքներից, մարզիչների փոփոխություններով, տակտիկական նկատառումներով և այլն )։ Ստորև տեղադրված գրաֆիկում պարզ երևում է՝ ինչպես են պակասում Բեյլի խաղային  ժամանակը Մադրիդ տեղափոխվելուց հետո․

 

Քիչ խաղաժամանակին զուգահեռ բնականաբար նվազեց նաև արդյունավետությունը։

 

Անցյալ մրցաշրջանը վատագույնն էր Բեյլի համար, թե անցկացրած խաղաժամանակով, թե արդյունավետության առումով։ Գարետը մաքսիմում խաղացել անընդմեջ չորս խաղերում՝ սկսելով մեկնարկային կազմում կամ դուրս գալով փոխարինման, նման կարգի ֆուտբոլիստի համար դա ահավոր քիչ է։

 

Մադրիդյան կարիերայի առաջին տարիներին ուելսցին էլիտար ռմբարկու էր, հետագայում նրա ցուցանիշները սկսեցին նվազել։ Դժվար է ասել՝ դա կապված է նրա ֆիզիկականի, թե՞ խաղային դիրքի փոփոխության հետ, քանի որ նա Զիդանի օրոք շատ քիչ խաղաժամանակ է ունեցել։ Չնայած այս ոչ հուսադրող հանգամանքներին Բեյլը երբեք Մադրիդում 90 րոպեների ընթացքում 0,4 գոլից պակաս չի հեղինակել․ հասկանալու համար, թե դա ինչպիսի ցուցանիշ է նշեմ, որ ԱՊԼ-ում նման վիճակագրական տվյալ ունեն հարձակվողների միայն 25%-ը։ Ուղղակի քիչ խաղաժամանակի պատճառով մենք չենք կարող հստակ պատկերացում կազմել ուելսցու ցուցանիշների մասին։

 

Ժոզե Մոուրինյոն հակագրոհի թիմ է կառուցում, ճիշտ է նրանք Էվերտոնի հետ վերջին խաղում պրեսինգ էին ցանկանում կիրառել, բայց Բեյլ ու Սոն ունենալով Ժոզեն հաստատ կխաղա խորը բլոկային պաշտպանությամբ ու կտրուկ հակագրոհներով։ Հենց պորտուգալացի մարզչի մասնակցությամբ է կատարվել Բեյլի վերադարձը, ինչը նշանակում է, որ ուելսցին կարևոր դեր է ունենալու Մոուրի Տոտտենհեմում։

 

Տոտտենհեմում անցկացրած վերջին 2012/2013 մրցաշրջանը լավագույններից էր՝ 21 գոլ, որից 9-ը՝ հեռու տարածությունից, որը լավագույն ցուցանիշն է լիգայում մինչ օրս։

 

Stats  Perform-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Բեյլը գերազանցել է սպասվող/ ակնկալվող գոլերը (xG expected goals), այսինքն նման ցուցանիշի գոնե կրկնությունը շատ քիչ հավանական է, բայց ուելսցին գտել է իր համար հարվածի պահ, ինչը արդեն սպառնալիք է եղել հակառակորդի համար։ Այդ մրցաշրջանում Բեյլը կատարել է 165 հարված, միջինը 5,1 հարված 90 րոպեների համար, ինչը երկրորդ ցուցանիշն է տոտտենհեմը պատմության մեջ վերջին 10 տարում (առաջինը Հարրի Կեյնն է 2017/2018 մրցաշրջանում 90 ջոպեների համար միջինը 5,3 հարված): Բեյլի նման ցուցանիշը վատ չէ, բայց Ժոզեի Տոտտենհեմում ուելսցին չի կարողանա նույնիսկ մոտենալ այտ տվյալներին մի պարզ պատճառով․ այս Տոտտենհեմը շատ քիչ է գրոհում։

 

Ամեն դեպքում, հանդիպում են երկու ֆուտբոլային մարդիկ, ովքեր առիթ են փնտրում ֆուտբոլային աշխարհին ցույց տալու, ապացուցելու, որ իրենք դեռ լավագույններից են իրենց գործում։ Տոտտենհեմը տալիս է այդ հնարավորությունը։

 

Նյութի վիճակագրական տվյալները՝  Stats Perform, The Athletic, Opta -ի պաշտոնական կայքերից։

Հեղ․՝ Կարեն Պողոսյան

Դելե Ալլին կարող է տեղափոխվել Փարիզ

27.01.2021, 20:53

Դելե Ալլին կարող է տեղափոխվել Փարիզ

Տոտտենհեմի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ։

կարդալ...

Անգլիայի Գավաթ․ Ուիկոմբ - Տոտտենհեմ 1-4

26.01.2021, 01:54

Անգլիայի Գավաթ․ Ուիկոմբ - Տոտտենհեմ 1-4

Ժոզե Մոուրինյուի թիմը Անգլիայի Գավաթի խաղարկության 4-րդ փուլում առավելության հասավ Ուիկոմբի նկատմամբ՝ 1-4։

կարդալ...