Մոտակա հանդիպումը

14 հունիս 2021, 00:15

Նորություններ

ՈւԵՖԱ-ում տանը մարդ չկա՞

16.02.2021, 00:32

Վերսկսվում են Չեմպիոնների  և Եվրոպայի Լիգաների հանդիպումերը։

 

Այս ամենին զուգահեռ ՈւԵՖԱ-յում նստած մարդիկ լրիվ այլ  աշխարհից կարծես լինեն․ դատեք ինքներդ․ հանդիպումների մեծ մասի վայրը փոփոխված է  համաճարակի հետևանքով պայմանավորված սահմանափակումներով, ինչը հասկանալի է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է գործում «արտագնա գոլի» կանոնը։

 

Օրինակ «Արսենալը» Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում առաջին հանդիպումը «Բեմֆիկայի» դեմ անցկացնելու է Աթենքում, ոչ թե Լոնդոնում, իսկ պատասխան հանդիպումը պետք է կայանա Հռոմում, ոչ թե Լիսաբոնում, և այս պարագայում ՈւԵՖԱ-յում որոշում կայացնողները համարում են, որ պետք է գործի «արտագնա գոլի» կանոնը, այ քեզ անհեթեթություն։

 

«Արսենալ» - «Բենֆիկա» հանդիպումը դեռ ընդամենը նմուշ էր․ Մյունխենգլադբախի «Բորուսիան» պետք է մեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որպեսզի այնտեղ հանդիպում անցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Ատլետիկոն» - «Չելսի» հանդիպումը Մադրիդի փոխարեն կայանալու է Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում, «Ռեալ Սոսյեդադ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա Թուրինի «Ալիանզ Ստեդիումում», որտեղ իր հանդիպուներն է անցկացնում «Յուվենտուսը»։

 

Այս հանդիպումներում ինչպե՞ս կարող է գործել «արտագնա գոլի» կանոնը, եթե երկու թիմերն էլ հյուրեր են։  Մաքուր անհեթեթություն։

 

Կարեն Պողոսյան

 

 

 

 

 

 

 

Ժիրուի հարվածը շքեղ էր, ինչպես Փարիզը

24.02.2021, 02:05

Ժիրուի հարվածը շքեղ էր, ինչպես Փարիզը

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսին» մեկնել եր Ռումինիա հանդիպելու Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ «Ատլետիկո Մադրիդ» - «Չելսի» 0-1 ( xG 0.77  xG 1.24)  

կարդալ...

Պաշտոնապես։ Թոմաս Տուխելի և «Չելսիի» մեղրամիսը ավարտվեց

22.02.2021, 21:11

Պաշտոնապես։  Թոմաս Տուխելի և «Չելսիի» մեղրամիսը ավարտվեց

«Սաութհեմփթոնի» հետ հանդիպման ժամանակ Թոմաս Տուխելը առաջին խաղակեսից հետո նախ Աբրահամին փոխարինեց Հադսոն-Օդոյով, ապա ընդամենը 30 րոպե անվ փոխարինեց նաև վերջինիս։   Գերմանացի մասնագետը պարզ հասկացնել է տալիս․ այստեղ որևէ մեկին թույլ չի տրվելու սխալվել երկու անգամ կամ նվազեցնել սահմանված կարգը։ Այո, «Չելսիի» և Թոմաս Տուխելի մեղրամիսը կարելի է ավարտված համարել։  

կարդալ...