Թրիլլեր «Սենտ Մերիս» մարզադաշտում
04.04.2021, 16:58
21 ապրիլ 2021, 21:00
07.03.2021, 22:33
27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էթիհադ» մարզադաշտում։
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 ( xG 1.36 xG 2.08)
Սուլշերը ճիշտ էր նախապատրաստվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Իհարկե, այս «Սիթիի» դեմ խաղում պետք է մի քիչ էլ ստացվի, և «Յունայթեդի» մոտ ստացվեց գոլեր հեղինակել երկու խաղակեսերի սկզբնամասերում, ինչը չէր կարող չազդել Գվարդիոլայի թիմի տրամադրվածության վրա։
Տեսեք, գրոհի մեկնարկը «Յունայթեդը» սկսում է այսպես․ այստեղ հստակ նկատվում է, որ Գվարդիոլան միշտ, միշտ նախընտրում է կենտրոնում ֆուտբոլիստ ունենալ, ինչը օգտագործեց Սուլշերը՝ խուսափելով «Սիթիի» մամլիչ պրեսինգից։
Սա բեկումնային որոշումն է այս խաղի, քանի որ հենց այս որոշման շնորհիվ Յունայթեդը, ինչպես նշեցի, խուսափում էր Սիթիի մամլիչ պրեսինգից։
Այս հաղթանակով «Մանչեսթեր Յունայթեդը» ուզւոմ է ցույց տալ, որ չեմպիոնական մրցավազքը ավարտված չէ, բայց սա լակոնիկ հաղթանակ է, պատերազմում դեռ առավելությունը «Մանչեսթերի Սիթիի» կողմն է։
04.04.2021, 16:58
04.04.2021, 09:49