Նորություններ

Վեսթ Հեմը երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում

26.01.2021, 23:59

Քրիստալ Պելաս - Վեսթ Հեմ  2-3 ( xG 0.73  xG 3.43)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրը մեկնարկեց Քրիստալ  Պելաս- Վեսթ Հեմ խաղով։

 

Չնայած նրան, որ Պելասը արդեն 3-րդ րոպեին Վիլֆրիդ Զահայի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, Դեվիդ Մոյեսի թիմը ավելի համառ և ինքնվստահ գտնվեց․ 9-րդ, ապա նաև 25-րդ րոպեներին Թոմաս Սաուցեկը դուբլ ձևակերպեց, ի դեպ, չեխ կիսապաշտպանը արդեն 7 գնդակ է հեղինակել այս մրցաշրջանում։ Երկրորդ խաղակեսում Բոունի փոխանցումից հետո Քրեյգ Դոուսոնը հաշիվը դարձրեց 1-3։ Ռոյ Հոջսոնի սաներին միայն հաջողվեց  Միշի Բատշուայիի գոլի շնորհիվ վերջնամասում կրճատել հաշվի տարբերությունը 2-3։

Վեսթ Հեմը շարունակում է իր վերելքը մրցաշարային աղյուսակում։ Դևիդ Մոյեսի թիմը արդեն վաստակել է 35 միավոր և լուրջ հայտ է ներկայացնում եվրոգավաթների տեղի պայքարի համար։

 

Արսենալը կամային հաղթանակ է տանում «Սենտ Մերիսում»

27.01.2021, 02:24

Արսենալը կամային հաղթանակ է տանում «Սենտ Մերիսում»

Սաութհեմփթոն - Արսենալ 1-3 ( xG 1.15  xG 1.63)

կարդալ...

Երեխաներին հեռացրեք էկրանների մոտից․ 18+ Վեստ Բրոմվիչում

27.01.2021, 02:10

Երեխաներին հեռացրեք էկրանների մոտից․ 18+ Վեստ Բրոմվիչում

Վեսթ Բրոմվիչ - Մանչեսթեր Սիթի 0-5  ( xG 0.67  xG 2.00)

կարդալ...