Նորություններ

«Վուլվերհեմպտոն» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

25.04.2019, 00:38

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Վուլվերհեմպտոն» - «Արսենալ» հանդիպումը։

 

«Գայլերն» անակնկալ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Դաշտի տերերի բոլոր երեք գոլերը գրանցվեցին առաջին խաղկեսում։ Ռուբեն Նևիշը հանդիպման հաշիվը բացեց 28-րդ րոպեին, որից հետո Բերնդ Լենոյի դարպասը գրավեցին նաև Մեթ Դոերթին և Դիոգու Ժոտան։ «Զինագործներին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։

 

Այս հաղթանակից հետո «Վուլվերհեմպտոնը»՝ վաստակած 51 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Արսենալը» կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։

 

Գոլեր․ Նևիշ՝ 28ր, Դոերթի՝ 37ր, Ժոտա՝ 45+2ր, Սոկրատիս՝ 80ր։

Դավիդ Լուիզի չարաբաստիկ վիճակագրությունը

02.02.2021, 23:07

Դավիդ Լուիզի չարաբաստիկ վիճակագրությունը

Դավիդ Լուիզը Արսենալ է տեղափոխվել Չելսիից 2019-ի օգոստոսին։

կարդալ...

Նորվեգացի հեռուստադիտողների 26%-ը Արսենալ - Մ․ Յու հանդիպման առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ Էդեգորին։ Նա խաղադաշտ է դուրս եկել միայն երկրորդ կեսում։

31.01.2021, 03:30

Նորվեգացի հեռուստադիտողների 26%-ը Արսենալ - Մ․ Յու հանդիպման առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ Էդեգորին։ Նա խաղադաշտ է դուրս եկել միայն երկրորդ կեսում։

Մարտին Էդեգորը Մադրիդր  Ռեալից Արսենալ տեղափոխվեց մի քանի օր առաջ վարձավճարով, իսկ մեկնարկային խաղն էլ եղավ Մանչեսթեր Յունայթեդի դեմ։

կարդալ...