• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» ձեռք բերեց Ժորես Օկորին

Ժորես Օկոր«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Նորշելանդի» և Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժորես Օկորի ձեքբերման մասին: Բիրմինգհեմյան ակումբի համար գործարքն արժեցել է 4 մլն ֆունտ:

Այսօր իվուարցու արմատներով դանիացին բուժզննում է անցել «Աստոն Վիլլայում» և ստորագրել չորս տարվա պայմանագիր:

Չնայած իր 20 տարեկան հասակին, Օկորն արդեն բավական փորձ ունի: Նա իր ազգային հավաքականի հետ մասնակցել է Եվրո-2012-ին, իսկ Չեմպիոնների Լիգայի 2012/13 մրցաշրջանում՝ 5 հանդիպման: 2012թ-ին Օկորը ճանաչվեց Դանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Ոչ շատ վաղ Օկորը խոստովանեց, որ իրենով հետաքրքրված է «Չելսին», սակայն նա բացառեց այդ տարբերակը, քանի որ Լոնդոն տեղափոխվելով նա կհայտնվեր պահեստայինների նստարանին: