• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը հիացած է Մակարտիի խաղով

Բրենդան ՌոջերսՄեկնաբանելով «Ռեդինգի» հետ գոլազուրկ ոչ-ոքին՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը առանձնացրել է մրցակցի դարպասապահ Ալեքս Մակարտիին, ով զարմացրել է իրեն:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեդինգը» համարվում է Պրեմիեր Լիգայում ամենից շատ գոլ բաց թողած թիմը՝ 32 խաղում 63 գնդակ: Սակայն մի քանի ստեղծագործ ֆուտբոլիստներ ունեցող «Լիվերպուլը», այդպես էլ չկարողացավ գրավել «Ռեդինգի» դարպասը՝ շնորհիվ 23-ամյա Մակարտի անձնվեր խաղի:

-Ինձ թվում է՝ սա դարպասապահի լավագույն խաղն էր, որը ես երբևէ տեսել եմ: Իսկ ես բավական շատ խաղեր եմ տեսել:

Լինում են օրեր, որ դարպասապահը մի քանի լավ սեյվ է կատարում, սակայն այսօր մենք տեսանք 14 հիանալի սեյվ: Ես չեմ կասկածում, որ այդպիսի խաղով նա կարող է հանդես գալ Անգլիայի հավաքականում:

Մենք չէինք կարող ավելին անել: Մենք բավարար պահեր ստեղծեցինք, սակայն այդպես էլ չկարողացանք գտնել երիտասարդ անգլիացու դարպասը տանող ճանապարհը: Այսօր ֆուտբոլիստները իրենց ողջ ուժն էին ներդրել,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելացնենք, որ «Լիվերպուլի» հետ խաղը Մակարտիի համար նոյեմբերի 4-ից հետո առաջինն էր: