• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գժեր գժվեք, աբխոդա

«Վեստ Բրոմ» – «Բրայթոն» 1-0 ( xG  0.69  xG 3.12) 

Բրայթոնը հավակնում է լինել այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի ամենաանհաջողակի թիմը։ Նրանք անցյալ տուրում հսկայական առավելություն ունեին Քրիստալ Պելասի նկատմամբ, բայց հանդիպման վերջին րոպեին գնդակ ընդունեցին սեփական դարպասը և պարտվեցին 1-2։

Իսկ այսօր, Վեստ Բրոմի հետ խաղում մրցավար Լի Մեյսոնը ամեն ինչ արեց, որպեսզի այս հանդիպումը երկար մնա երկրպագուների հիշողություններում․

Նախ հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում տուգանային հարվածի իրավունք ստացավ Բրայթոնը, Լյուիս Դանկը պատրաստվում էր հարվածի, իսկ Վեստ Բրոմի դարպասապահ Սեմ Ջոնսթոնը  «պատին» էր հրահանգ տալիս՝ բացելով հեռավոր անկյունը։ Այդ պխահին մրցավար Լի Մեյսոնը սուլեց, իսկ Դանկը առանց վայրկյան կորցնելու հարվածեց բաց անկյունը։ Շարունակությունը իսկական խենթանոց․

Մրցավարը գոլը չեղարկեց և ցույց տվեց, որ հարվածը պետք է կրկնել, բայց ոչ ոք չհասկացավ, թե ինչու, հետո քննարկեց միջադեպը օգնականների հետ և որոշեց, որ դարպասի գրավումը եղել է խաղի կանոնների սահմաններում։ Ձեզ թվում է՝ վե՞րջ․ ՈՉ։ Այդքանից հետո Մեյսոնը կրկին ազդանշան ստացավ VAR-ից և գնաց դիտելու կրկնապատկերը և դարպասի գրավումը չեղարկեց։

Այս ամենին հետևեց Բրայթոնի երկու չիրացրած 11 մետրանոց հարվածները, կարճ ասած՝ սա պետք է դիտել, հետո հաստատ պատմելու բան կլինի․

Հետաքրքիր փաստեր