• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեգենդներ, որոնց իրենց հարազատ ակումբները դուռն են ցույց տվել

LampardՖուտբոլում հաճախ են հանդիպում այնդպիսի դեպքեր, երբ ֆուտբոլիստն իր ողջ կյանքը նվիրում է ակումբին, սակայն համարժեք պատասխան չի ստանում։

Այս նյութում կներկայացնենք այդպիսի 9 ֆուտբոլիստների, որոնցից երեքը հանդես են եկել Պրեմիեր Լիգայում։

Մի շարք լեգենդար ֆուտբոլիստներից բացի, ինչպիսիք են Պաոլո Մալդինին, Ռայան Գիգգսը և Փոլ Սքոուլզը, ովքեր իրենց խաղակոշիկները կախել են այն ակումբի մեխից, որտեղ արել են իրենց առաջին ֆուտբոլային քայլերը, կան նաև լեգենդներ, որոնց կարիերայի ավարտը չի եղել այնպես, ինչին նրանք արժանի էին։

Ֆրանչեսկո Տոտտի

Totti

Քիչ են այնպիսի ֆուտբոլիստները, ովքեր նույնքան սիրված և հարգված են իրենց աջակիցների կողմից, ինչպես որ Ֆրանչեսկո Տոտտին՝ «Ռոմայում», ով ջալոռոսիների առաջին թիմը ներկայացնում է 1992 թվանակնից մինչ այժմ։

Դժվար է պատկերացնել մեկ ուրիշ ֆուտբոլիստի «Ռոմայի» 10 համարի մարզաշապիկով, բայց ցավոք, ինչպես երևում է, ակումբում Տոտտիի կարիերայի ավարտը վատ պայմաններում կլինի: Շաբաթ օրը Լուչիանո Սպալետին թիմից հեռացրեց «Ռոմայի» լեգենդին, այն բանից հետո, երբ վերջինս պահանջեց ավելի շատ հարգանք իր նկատմամբ։

Անկասկած իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը լինելով՝ Տոտտին իր ողջ կարիերայի ընթացքում նվաճել է ընդամենը Սերիա Ա-ի մեկ և Իտալիայի գավաթի երկու տիտղոս։ Սակայն դա երբեք նրան չի ստիպել մտածել իր հայրենի ակումբից հեռանալու մասին։

Ջոն Թերրի

Terry

Իր ողջ ֆուտբոլային կարիերան Լոնդոնի արևմուտքում անցկացրած Ջոն Թերրին, «Չելսիի» ավագը, առաջատարը և լեգենդը «կապույտների» կազմում իր 18-ամյա կարիերան կավարտի երկու ամսից։

«Չելսին» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել անգլիացի պաշտպանին և սա կլինի «Սթեմֆորդ Բրիջում» նրա վերջին մրցաշրջանը։

Սթիվեն Ջերարդ

Gerrard

Ինչպես Թերրին «Չելսիում», այպես էլ Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլում», թվում էր, թե արժանի էին, որպեսզի իրենց խաղային կարիերան ավարտեին այն ակումբներում, որոնց հավատարիմ են եղել անգամ ամենավատ պահերին։

Սակայն «կարմիրների» ավագն անցած հունվարին հայտարարեց, որ ստիպված է լքել «Լիվերպուլը» և 2014/15 մրցաշրջանի ավարտին տեղափոխվեց «Լոս Անջելես Գալաքսի»։

Ցավոք «Էնֆիլդում» Ջերարդի հրաժեշտի խաղն այնքան էլ ուրախ չստացվեց՝ «Լիվերպուլը» 1-3 հաշվով պարտվեց «Կրիստալ Փելեսին»։ Իսկ «Լիվերպուլի» կազմում իր վերջին խաղում պարզապես խայտառակ հաշիվ գրանցվեց «Ստոկ Սիթիից»։

Իկեր Կասիլյաս

Casillas

Ջերարդը միակ լեգենդը չէր, որ այդ ամառ լքեց իր հարազատ ակումբը։ Նույն ժամանակ իր ավագ Իկեր Կասիլյասին դռան կողմը ցույց տվեց Մադրիդի «Ռեալը»։

Բնականաբար Իկերը 34 տարեկանում այն ֆուտբոլը չէր խաղում, ինչ առաջ, սակայն «Ռեալի» արարքն իր լեգենդի նկատմամբ անարդարացի էր։ Կասլիյասն իր թիմին հրաժեշտ տվեց մամլո ասուլիսով, որի ժամանակ արտասվեց։ Այժմ Իկերը խաղում է պորտուգալական «Պորտուում»։

Չավի

Xavi

2015 թվականին իր լեգենդից ազատվեց նաև «Ռեալի» սկզբունքային մրցակից «Բարսելոնան»։ Կատոլոնցիները հրաժեշտ տվեցին Չավի Էրնանդեսին։

«Նոու Կամպում» իր վերջին երկու մրցաշրջանների ընթացքում Չավին ավելի քիչ խաղային ժամանակ էր ստանում, իսկ 2014 թվականին, երբ թիմը «Սևիլյայից» ձեռք բերեց Իվան Ռակիտիչին, իսպանացին հայտնվեց պահեստայինների նստարանին։

Այնուամենայնիվ, «Բարսելոնայում» նրա կարիերայի ավարտն ավելի ուրախ ստացվեց, քան իր հայրենակից Կասիլյասինը «Ռեալում»։ Ցավալի է այժմ լեգենդին տեսնել Քաթարի «Ալ-Սադդ» ակումբում։

Ալեսանդրո Դել Պիեռո

Del Piero

Չնայած որ Ալեսանդրո Դել Պիեռոյի առաջին ակումբը «Պադովան» էր, սակայն նա իր կարիերայի մեծ մասը՝ ավելի քան 19 տարին, նվիրել է «Յուվենտուսին» (1993 – 2012)։

Դել Պիեռոն թուրինյան ակումբում մասնակցել է 705 հանդիպման և այն եզակիներից է, ով «Յուվենտուսը» չլքեց, երբ այն տեղափոխվեց Սերիա Բ։ 2012 թվականին «Յուվենտուսի» լեգենդը անսովոր քայլ կատարեց իր կարիերայում՝ տեղափոխվելով Ավստրալիայի «Սիդնեյ» ակումբ, որտեղ մասնակցեց 48 խաղի և դարձավ 24 գոլի հեղինակ։ Իտալական ֆուտբոլի երբեմնի առաջատարն իր կարիերան ավարտեց Հնդկաստանի «Դելի Դինամո» ակումբում։

Ֆրենկ Լեմպարդ

Lampard

Ի տարբերություն Ջոն Թերրիի, Ֆրենկ Լեմպարդն իր ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Վեստ Հեմում»։ 2001 թվականին «Չելսի» տեղափոխվելով՝ նա կարճ ժամանակում դարձավ «ազնվականների» առաջատարը և սիրվեց ակումբի երկրպագուների կողմից։

«Սթեմֆորդ Բրիջում» անցկացրած 13 տարում նա մասնակցել է 648 խաղի դառնալով 211 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ «կապույտների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։

Սակայն, չնայած իր մեծ նվաճումներին և ակումբի փոխավագ լինելուն, Լեմպարդը 2014 թվականին ստիպված լքեց «Չելսին»՝ տեղափոխվելով ՄԼՍ-ի «Նյու Յորք Սիթի» ակումբ, որտեղից վարձավճարով խաղաց «Մանչեսթեր Սիթիում»։

Ռաուլ

Raul

Կրիշտիանու Ռոնալդուից առաջ «Ռեալում» բոլոր ռեկորդները պատկանում էին Ռաուլին, ով մադրիդյան ակումբում մասնակցել է 741 խաղի և դարձել է 323 գոլի հեղինակ։ Լա Լիգայի 2008/09 մրցաշրջանում 18 գոլ խփելուց հետո Ռաուլը տեղափոխվեց «Շալկե-04»։

Բունդեսլիգայում երկու արդյունավետ մրցաշրջաններից հետո Ռաուլը միացավ Քաթարի «Ալ-Սադդ» ակումբին, իսկ կարիերան ավարտեց «Նյու Յորք Կոսմոսում»։

Մասսիմո Ամբրոզինի

Ambrosini

Վերջին տարիներին «Միլանը» Սերիա Ա-ում պայքարում է միայն եվրոգավաթային տեղերի համար, սակայն ընդամենը մեկ տասնամյակ առաջ այն եվրոպայի լավագույն ակումբներից էր, որն ուներ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ալեսանդրո Նեստան, Կական և Անդրեյ Շևչենկոն։

Կիսապաշտպան Մասսիմո Ամբրոզինին «Միլանի» ոսկե շրջանի առանցքային ֆուտբոլիստներից էր, ով 1995 – 2013 թվականներին մասնակցեց 344 խաղի

«Միլանն» իր հավատարիմ ֆուտբոլիստներին ավանդաբար պարգևատրում է պայմանագրերի երկարաձգմամբ, ինպիսին եղավ Պաոլո Մալդինիի և Ալեսանդրո Կոստակուրտայի դեպքում։ Սակայն Ամբրոզինին իր կարիերան ավարտեց «Ֆիորետինայում»։

Հետաքրքիր փաստեր