• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» պարզունակ ֆուտբոլ է խաղում․ Սուլշեր

Օլե-Գունար Սուլշեր«Լիվերպուլից» կրած 2-0 հաշվով պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հայտնել է, որ Յուրգեն Կլոպի թիմը խաղում է միիալար և երկար փոխանցումներով ֆուտբոլ։

Ընթացիկ մրցաշրջանում միայն «Յունայթեդն» է կարողացել Պրեմիեր Լիգայում միավոր վաստահել «Լիվերպուլի» դեմ խաղում։ Հոկտեմբերին 1-1 խաղացած «կարմիր սատանաները» չկարողացան կրկնել այդ հաջողությունը երեկվա խաղում։ Սուլշերի կարծիքով «Լիվերպուլը» շատ պարզունակ ֆուտբոլ է ցուցադրում, սակայն հաջողության հասան միայն շնորհիվ իրենց բարձր վարպետություն ունեցող անհատականությունների։

-Մենք ունեցանք մեր պահերը, նրանք՝ իրենցը։ Մենք շատ պահեր ստեղծեցինք, սակայն «Լիվերպուլում» կասեն, որ իրենք արժանի էին հաղթանակի։ Նրանք ունեն լիգայում ամենամիալար թիմը։ Նրանք մեծ ճնշում են կիրառում, բայց ես կարծում եմ, որ մեր պաշտպաններն ու կիսապաշտպանները լավ դիմակայեցին։ Շատ դժվար է, երբ նրանք երկար փոխանցումներ են կատարում Մանեի, Սալահի և Ֆիրմինոյի ուղղությամբ, ովքեր միշտ պատրաստ են բացվել քո թիկունքում։ Մենք չունենք այդպիսի վարպետներ։ Երբ դու չունես այդ վարպետությունը, որպեսզի կատարես որոշիչ փոխանցումը կամ եզրափակիչ հարվածը, ապա դատարկ ձեռքերով ես հեռանալու այսպիսի տեղից,- Սուլշերի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հետաքրքիր փաստեր