• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելես» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։

Գոլառատ լոնդոնյան դերբիում հաղթանակ տարան Արսեն Վենգերի սաները, որը Պրեմիեր Լիգայում անցկացրած խաղերի քանակով հավասարվեց ռեկորդակիր Սըր Ալեքս Ֆերգյուսոնին։ «Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը, մեկ գոլ էլ խփեց Շկոդրան Մուստաֆին։ Դաշտի տերերից էլ գոլերի հեղինակ դարձան Անդրոս Թաունսենդը և Ջեյմս Թոմքինսը։

Այս հաղթանակից հետո «զինագործները»՝ վաստակած 37 միավորով բարձրացան 6-րդ հորիզոնական։

Գոլեր․ Մուստաֆի՝ 25ր, Թաունսենդ՝ 49ր, Սանչես՝ 62ր, 66ր, Թոմքինս՝ 89ր։