• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՈւԵՖԱ-ում տանը մարդ չկա՞

Վերսկսվում են Չեմպիոնների  և Եվրոպայի Լիգաների հանդիպումերը։

Այս ամենին զուգահեռ ՈւԵՖԱ-յում նստած մարդիկ լրիվ այլ  աշխարհից կարծես լինեն․ դատեք ինքներդ․ հանդիպումների մեծ մասի վայրը փոփոխված է  համաճարակի հետևանքով պայմանավորված սահմանափակումներով, ինչը հասկանալի է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է գործում «արտագնա գոլի» կանոնը։

Օրինակ «Արսենալը» Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում առաջին հանդիպումը «Բեմֆիկայի» դեմ անցկացնելու է Աթենքում, ոչ թե Լոնդոնում, իսկ պատասխան հանդիպումը պետք է կայանա Հռոմում, ոչ թե Լիսաբոնում, և այս պարագայում ՈւԵՖԱ-յում որոշում կայացնողները համարում են, որ պետք է գործի «արտագնա գոլի» կանոնը, այ քեզ անհեթեթություն։

«Արսենալ» – «Բենֆիկա» հանդիպումը դեռ ընդամենը նմուշ էր․ Մյունխենգլադբախի «Բորուսիան» պետք է մեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, որպեսզի այնտեղ հանդիպում անցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Ատլետիկոն» – «Չելսի» հանդիպումը Մադրիդի փոխարեն կայանալու է Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում, «Ռեալ Սոսյեդադ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա Թուրինի «Ալիանզ Ստեդիումում», որտեղ իր հանդիպուներն է անցկացնում «Յուվենտուսը»։

Այս հանդիպումներում ինչպե՞ս կարող է գործել «արտագնա գոլի» կանոնը, եթե երկու թիմերն էլ հյուրեր են։  Մաքուր անհեթեթություն։

Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր