• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոն Սթոնսը 3-4 ամսով շարքից դուրս է եկել

Ջոն Սթոնս«Էվերթոնը» 3-4 ամիս չի կարողանա օգտվել իր պաշտպան Ջոն Սթոնսի ծառայություններից: Անգլիացին կենթարկվի ձախ կոճի վիրահատության:

Հիշեցնենք, որ 20-ամյա Սթոնսն այդ վնասվածքն ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կիրակի օրը կայացած խաղում: Այսօր հայտնի դարձավ, որ Ջոնը չի խուսափի վիրահատական միջամտությունից:

-Նա բաց կթողնի 10-ից 14 շաբաթ՝ կախված նրանից, թե ինչպես կընթանա ապաքինումը: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ նա լիովին պատրաստ լինի մրցաշրջանի վճռորոշ հատվածին,- «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի խոսքերն է մեջբերում մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ այս պահին «Էվերթոնից» վնասվածքներ ունեն նաև Սիլվեն Դիսթենը, Արունա Կոնեն, Ռոս Բարքլին, Կևին Միրալյասը, Շեյմուս Կոուլմենը և Ջեյմս Մակարտին:

Հետաքրքիր փաստեր