• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռանիերին հաստատեց. Վարդին մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

Ranieri-Vardy«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հաստատեց, որ «Արսենալն» ակտիվացրել է պայմանագրով Ջեյմի Վարդիին գնելու կետը։

Երեկ The Guardian պարբերականը ինֆորմացիա տարածեց, որ «Արսենալն» ակտիվացրել է Վարդիի պայմանագրով փոխատուցման կետը և պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ։ Այս պարագայում Ջեյմին կարող է ինքնուրույն որոշել իր ապագան։

 
Daily Mirror֊ը հղում անելով «Էմիրեյթսի» իր աղբյուրին՝ հայտնում է, որ «Արսենալն» արդեն բանակցում է Վարդիի հետ և հուսով է գործարքն ավարտին հասցնել առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Ջեյմին պահանջում է շաբաթական 120 հզր ֆունտ աշխատավարձ, որը երկու անգամ ավել է իր ներկայիս աշխատավարձից։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը տվել է իր համաձայնությունը։

Այս տրանսֆերի հետ կապված վերջին կասկածները ցրվեցին, երբ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հաստատեց, որ լոնդոնցիները կատարել են իրենց քայլը և այժմ սպասում են 29-ամյա ֆուտբոլիստի պատասխանին։

Հետաքրքիր փաստեր