• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը և Վարդին հոկտեմբեր ամսվա լավագույններն են

Jamie-Vardy«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին և «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

Նախորդ ամսվա ընթացքում 28-ամյա Վարդին դարձել է հինգ գոլի հեղինակ։ Ջեյմին իր գոլերի շարքը շարունակում է նաև նոյեմբերին։

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ Վարդին առաջին անգամ է ստանում։ Եթե անգլիացի հարձակվողը գոլ խփի նաև «Նյուքասլի» հետ խաղում, ապա կկրկնի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը, ով գոլ է խփել Պրեմիեր Լիգայի 10 անընդմեջ խաղում։

WengerԱմսվա լավագույն մարզչի մրցանակը 15-րդ անգամ բաժին հասավ Վենգերին։ Հոկտեմբերին «զինագործները» հաղթել են իրենց բոլոր չորս խաղերը՝ ընդհանուր 11։1 հաշվով։ Այս պահին «Արսենալը» միայն խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ է առաջին տեղը զիջում «Մանչեսթեր Սիթիին»։

Ավելացնենք, որ ամսվա լավագույն մարզչի մրցանակներով Արսեն Վենգերը զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին (27 մրցանակ)։ Երրորդ տեղում Դևիդ Մոյեսն է (10)։

Հետաքրքիր փաստեր