Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է Արևելյան Սուսեկսի Բրայթոն էնդ Հոուվ քաղաքից։
2016/17 մրցաշրջանի արդյունքում ակումբը նվաճեց Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունքը։ Բրայթոնը հիմնադրվել է 1901 թվականին։ Տնային մարզադաշտը «Ֆալմերն» է, որի կոմերցիոն անվանումը Ամերիկան Էկսպրես է։ Տեղավորում է ավելի քան 30 հազար հանդիսական։ Գլխավոր մարզիչը Քրիս Հյութոնն է։