• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Աարոն Ռեմսի․ «Եկել է «Յունայթեդին» «Օլդ Թրաֆորդում» հաղթելու ժամանակը»

Աարոն Ռեմսի«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարծում է, որ իրենք վերջապես լավ հնարավորություն ունեն «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելու համար:

Այս կիրակի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը կհյուրընկալվի գործող չեմպիոնին: Արսեն Վենգերի սաները վերջին անգամ հյուրընկալվելիս «Յունայթեդին» հաղթել են 7 տարի առաջ:

Սակայն Ռեմսիի կարծիքով, իրենց թիմը, որը օրեր առաջ Դորտմունդում հաղթեց «Բորուսիային», պատրաստ է նաև Մանչեսթերում հաղթել «Յունայթեդին»:

-Սա մեզ համար հերթական կարևոր խաղն է, և ես հուսով եմ, որ մենք այժմ կկարողանանք հաղթել «Օլդ Թրաֆորդում»:

Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, առաջնությունում լավ արդյունքներ են ցույց տալիս, և ինչու՞ չպտիտի հաղթենք «Յունայթեդին»: Այո, վերջին տարիներին շատ դժվար է խաղալ «Օլդ Թրաֆորդում», սակայն այժմ ամեն ինչ այլ է,- Ռեմսիի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հետաքրքիր փաստեր