Բիլբաոյի «Ատլետիկն» անակնկալ հայտարարություն է արել, որ կիսապաշտպան Անդեր Էրերային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը մերժվել է:
Թվում էր, թե «Յունայթեդը» շատ մոտ է տրանսֆերն ավարտին հասցնելուն, սակայն, ինչպես երևում է, այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:
-Ցանկանում ենք հայտնել, որ այս շաբաթ մենք մերժել ենք Անդեր Էրերային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» 36 մլն եվրոյի (28.8 մլն ֆունտ) առաջարկը,- ասվում է իսպանական ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Էրերային նկատել էին «Յունայթեդի» բազայում: Լուրերի համաձայն, 24-ամյա իսպանացին արդեն համաձայնության էր եկել «կարմիր սատանաների» հետ և պատրաստ էր ստորագրել շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձով 4 տարվա պայմանագիր: