Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի մեկնարկային և կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր սկզբունքային մրցավեճում «Արսենալը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ հաղթանակ տարան դաշտի տերերը՝ խփելով 2 անպատասխան գնդակ։ Երկու գոլերի ժամանակ էլ մեծ էր մրցավարական սխալը։ 36-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո խաղից դուրս իրավիճակում գտնվող Շկոդրան Մուստաֆին բացեց հաշիվը, ապա 5 րոպե հետո խաղից դուրս իրավիճակում գնդակն ընդունած Ալեքսանդր Լակազետը գոլային փոխանցում կատարեց Ալեքսիս Սանչեսին։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 22 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մուստաֆի՝ 36ր, Սանչես՝ 41ր։