• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 2-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Arsenal-LeicesterՊրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալն» ընդունել էր առաջատար «Լեսթերին»։

Խաղն անցավ «զինագործների» տարածքային և խաղային առավելությամբ, ովքեր կամային հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Լոնդոնյան ակումբի երկու գոլերն էլ խփեցին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները։

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջին րոպեին 11 մետրանոցից բացեց առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին։ 54-րդ րոպեին դաշտից հեռացվեց Դենի Սիմփսոնը։ Թվային առավելություն ստացած «Արսենալին» հաջողվեց 70-րդ րոպեին վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ վերջին րոպեին խփել հաղթական գնդակը։ Գոլերի հեղինակ դարձան Թեո Ուոլկոտը և Դենիել Ուելբեքը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը»՝ վաստակած 51 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։

Գոլեր․ Վարդի՝ 45ր (11մ), Ուոլկոտ՝ 70ր, Ուելբեք՝ 90+5ր

Հեռացում․ Սիմփսոն՝ 54ր։

Հետաքրքիր փաստեր