Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
«Ազնվականները» վստահ խաղ անցկացրին մրցակցի հարկի տակ՝ հաղթելով 1-4 հաշվով։ Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական գոլ էլ խփեցին Պեդրոն և Վիլլիանը, իսկ դաշտի տերերի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Տոնի Էլֆիկը։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 47 միավորովով բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Գոլեր․ Պեդրո՝ 5ր, Ազար՝ 34ր, 90ր, Էլֆիկ՝ 36ր, Վիլլիան՝ 71ր։