«Լիվերպուլի» աջ պաշտպան Գլեն Ջոնսոնը հուսով է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, սակայն խոստովանել է, որ նոր պայմանագրի համար բանակցությունները դեռ չեն սկսել:
Ջոնսոնի ներկայիս պայմանագրի լրանանլուն դեռ 1 տարի կա, սակայն «Լիվերպուլը» չի ցանկանում 29-ամյա ֆուտբոլիստին վճարել այնքան, որքան նա վաստակում է այժմ:
Անձամբ Գլենն «Էնֆիլդում» մնալու ցանկություն ունի, սակայն դեռևս կողմերը չեն նստել սեղանի շուրջ:
-Ես վայելում եմ և վայելել եմ այն հինգ տարվա յուրաքանչյուր րոպեն, որ գտնվել եմ այստեղ: Ես ցանկանում եմ մնալ այստեղ, սակայն իրականությունն այն է, որ ինձ դեռ նոր պայմանագիր չեն առաջարկել:
Ոմանք ասում են, որ «Լիվերպուլը» չի ցանկանում շարունակել վճարել իմ ներկայիս աշխատավարձը, սակայն ես այդ մասին չեմ լսել: Ընդհանրապես այս հարցով ակումբից ոչ մեկն ինձ հետ չի կապնվել,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում ESPN-ը: