«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ աշխարհի լավագույն դարպասապահն իրենց թիմում է:
Արդեն երկար տարիներ է, ինչ «կապույտների» դարպասը պաշտպանում է փորձառու դարպասապահ Պետր Չեխը (2004թ-ից): Բացի այդ, «Չելսիին» է պատկանում երիտասարդ և տաղանդավոր դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերային իրավունքները:
-Չեխն այստեղ եկավ այն բանից հետո, երբ Կառլո Քուդիչինին ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նա բավական երիտասարդ տարիքում իր առաջին խաղն անցկացրեց «Չելսիում» և հենց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում անառիկ պահեց դարպասը:
Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա՝ իր 30 տարեկան հասակում դեռ երիտասարդ է դարպասապահի համար: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահը և աշխարհի լավագույն երիտասարդ դարպասապահը:
Մենք որևէ խնդիր չունենք: Բացի այդ, մեզ հետ են Մարկ Շվարցերը և Ջամալ Բլեկմենը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը: