Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում առաջատարը «Լեսթեր Սիթին» ընդունել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
Առաջին հորիզոնականում վստահ ընթացող «աղվեսներն» այս խաղում չզգացին իրենց առաջատար Ջեյմի Վարդիի բացակայությունը։ Դաշտի տերերը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Լեոնարդո Ուլոան, մեկական գոլ էլ խփեցին Ռիյադ Մահրեզը և Մարկ Օլբրայթոնը։
Այս հաղթանակից հետո «Լեսթերը»՝ վաստակած 76 միավոր էլ ավելի մոտեցավ չեմպիոնությանը։
Գոլեր․ Մահրեզ՝ 10ր, Ուլոա՝ 30ր, 60ր, Օլբրայթոն՝ 85ր։