Ավելի քան երեք ամիս «Լիվերպուլի» սեփականատերերը առաջարկներ չեն ստացել իրենց ակումբը վաճառելու համար՝ կասկածելով, որ մեղավորը «Մանչեսթեր Յունայթեդն» է։
Հիշեցնենք, որ Fenway Sports Group-ը, որին պատկանում է «Լիվերպուլը», գրեթե միաժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզեր ընտանիքի հետ հայտարարեց ակումբը վաճառելու պատրաստակամության մասին:
Ըստ The Athletic-ի, Ջոն Հենրիի FSG-ն «Լիվերպուլը» գնահատում է նվազագույնը 4 միլիարդ դոլարով (3,25 միլիարդ ֆունտ ստեռլինգ), բայց մինչ այժմ որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացվել:
FSG-ի մի մասը դրանում մեղադրում է «Յունայթեդին», որը գրավել է ներդրողների ուշադրությունը, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Պրեմիեր լիգայի մեծ ակումբում: Ընդ որում, Գլեյզերները «կարմիր սատանաների» համար ցանկանում է ավելի քան 4 միլիարդ ֆունտ, իսկ իդեալական տարբերակում՝ 6-8 միլիարդ ֆունտ: