Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Ֆուլհեմին»:
Ընթացիկ մրցաշրջանում հաջող մեկնարկած «Լիվերպուլը» հաղթանակով ավարտեց նաև այս խաղը: «Կարմիրները» ջախջախեցին Մարտին Յոլի Սաներին:
Հանդիպման հաշիվը բացեց «Ֆուլհեմի» ֆուտբոլիստը՝ գնդակն ուղարկելով սեփական թիմի դարպասը, որից 3 րոպե հետո Մարտին Շկրտելը կրկնապատկեց հաշիվը: «Լիվերպուլի» հաղթանակն ավելի վստահ դարձրեց Լուիս Սուարեսը՝ դուբլ ձևակերպելով:
Գոլեր․ Ամորեբիետա՝ 23ր (ինքն․), Շկրտել՝ 26ր, Սուարես՝ 36ր, 54ր: