• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կրոսները պետք է կատարել ճիշտ ժամանակին, այլապես դրանք հիմարություն կդառնան

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագը կարծում է, որ իր խաղացողները «հիմար» մարտավարությամբ էին խաղում «Աստոն Վիլայի» դեմ։

«Յունայթեդը» չկարողացավ տապալել Ունայ Էմերիի դեբյուտը «Վիլայում»՝ և  պարտություն կրեցին Բիրմինգհեմում 3-1 հաշվով:

«Վիլա Պարկում» կայացած հանդիպման ժամանակ «կարմիր սատանաների» ֆուտբոլիստները դադարեցին կատարել Տեն Հագի հրահանգները և հաճախ անկազմակերպ էին գործում՝ և ցանկացած իրավիճակում   փորձում էին երկար փոխանցումով գտնել Կրիշտիանու Ռոնալդուին: Էրիկը դրան հավանություն չի տալիս:

«Դա իմ հանձնարարությո՞ւնն էր։ Ոչ։ Ես կարծում եմ, որ հիմարություն էր դա անել»։

«Մենք չափազանց շտապում էինք կրոսներ կատարելիս, մենք մեզ չափից դուրս շատ ստիպեցինք դա անել: Դա նրա (Ռոնալդուի) համար ավելի հեշտ չդարձրեց խաղը: Կրոսները պետք է կատարվեն ճիշտ պահին»:

«Կարծում եմ, որ երկրորդ խաղակեսում մենք նույնպես շատ շտապում էինք: Առաջին խաղակեսում եղավ մի իրավիճակ, երբ Քրիստիան Էրիկսենը հնարավորություն գտավ գնդակը հասցնելու Կրիշտիանուին հեռավոր դարպասաձողի մոտ, և դա ճիշտ պահ էր»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր