Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը 14-րդ հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունն» էր։
Յուրգեն Կլոպի թիմը վստահ հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ։ Գոլերի հեղինակ դարձան Էմրե Ջանը, Ռոբերտո Ֆիրմինոն և Մոհամեդ Սալահը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 50 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ջան՝ 26ր, Ֆիրմինո՝ 45ր, Սալահ՝ 78ր (11մ)։