«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Մալքոլմ Գլեյզերը 86 տարեկան հասակում հեռացել է կյանքից:
Ինչպես ասվում է պաշտոնապական հաղորդագրության մեջ, գործարարը, ում պատկանում էր նաև «Տեմպա Բել Բակկերինսը», մահացել է չորեքշաբթի օրը: Հիշեցնենք, որ Մալքոլմը 2005թ-ին դարձավ «Յունայթեդի» սեփականատերը:
Ֆինանսական քաղաքականությամբ Գլեյզերն իր դեմ տրամադրեց «Յունայթեդի» շատ երկրպագուների, և դեղին-կանաչ բողոքները դարձել էին «Օլդ Թրաֆորդում» անցկացվող խաղերի մի մասը: Սակայն փայլուն մարզական արդյունքներն, այդ թվում 5 անգամ հաղթելը Պրեմիեր Լիգայում, Մալքոլմին թույլ տվեց հանգստացնել երկրպագուներին:
Ավելացնենք, որ վերջին տարիներին Գլեյզեր ավագը ակտիվ մասնակցություն չուներ «Յունայթեդի» կյանքում: Նրա հետ միասին ակումբի ղեկավարությամբ զբաղվում էին նրա որդիները: