«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ իր համար այնքան էլ կարևոր չէ, թե Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում որ թիմի հետ կմրցեն:
Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Սիթին» ապահովել է իր տեղը հաջորդ փուլում: Ամենայն հավանականությամբ, «քաղաքայինները» երկրորդ տեղով դուրս կգան խմբից, քանի որ «Ալյանս Արենայում» «Բավարիային» երեք գնդակի առավելությամբ հաղթելը քիչ հավանական է:
Այս պարագայում, Մանուել Պելեգրինիի սաներին սպասվում է այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»:
-Իսպանիայում ուժեղ ակումբներ կան՝ հատկապես «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»: Սակայն ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե ում հետ կմրցենք հաջորդ փուլում: Մենք շատ ուժեղ կազմ ունենք: Մարդիկ կարող են ասել, որ մեզ համար դժվար կլինի «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ, սակայն վստահ եմ, որ այս ակումբներից ոչ մեկը չի ցանկանա հանդիպել մեզ,- ասել է Պելեգրինին: Daily Mirror