«Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է իր «Էթիհադ» մարզադաշտը 60,000 նստատեղից ավելի ընդլայնելու հնարավորությունը:
Այս պահին «Էթիհադի» տարողությունը 53400 հանդիսական է, ինչին ակումբը հասել է 2015 թվականին ավարտված Հարավային տրիբունաի վերակառուցման շնորհիվ:
Ըստ The Guardian-ի, «Սիթին» այժմ պատրաստ է ստանձնել Հյուսիսային տրիբունայի վերանորոգումը, որը կներառի նոր ակումբային խանութ, թանգարան և հյուրանոց: Կընդլայնվի նաև սննդի և խմիչքի տարածքը։
Հարկ է նշել, որ «քաղաքացիներն» արդեն ունեն Հյուսիսային տրիբունա վերակառուցելու թույլտվություն։ Ակումբը ստացավ այն, երբ հավանություն ստացավ հարավային տրիբունայի համար: