• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Մանչեսթեր Սիթի - ՌեալՉեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին»:

«Քաղաքայինները» ակտիվ սկսեցին խաղը և մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին Կասիլյասի դարպասի մոտ: Սակայն առաջինը հաջողության հասան Մոուրինյոյի սաները: 10-րդ րոպեին Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո Կարիմ Բենզեման բացեց հաշիվը՝ 0:1 : Գոլից հետո հյուրերը ակտիվացան և սկսեցին լրջորեն սպառնալ Հարտի դարպասին: Սակայն առաջին խաղակեսում «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում նոր գոլ չգրանցվեց:

Երկորդ խաղակեսի 73-րդ րոպեին Ալվարո Արբելոան ստանալով երկրորդ դեղինը «Ռեալին» թողեց 10 ֆուտբոլիստով, իսկ սեփական դարպասին 11-մետրանոց բերեց: Սերխիո Ագուերոն անվրեպ իրացնելով 11-մետրանոցը՝ հավասարեցրեց հաշիվը՝ 1:1 :

Այս խաղից հետո «Սիթին» կորցրեց խմբից դուրս գալու բոլոր հնարավորությունները:

Գոլեր. Բենզեմա՝ 10ր, Ագուերո՝ 74ր (11մ)

Հետաքրքիր փաստեր