Չնայած Պրեմիեր Լիգայում առաջատար լինելուն, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը կախված է «Մանչեսթեր Սիթիից»:
28-րդ տուրի խաղերից հետո «կապույտները» 4 միավորով առաջ են «Արսենալից» և «Լիվերպուլից»: Վեց միավոր է «Չելսիի» և չեմպիոնական պայքարում հիմնական ֆավորիտներից համարվող «Մանչեսթեր Սիթիի» տարբերությունը, որը երկու խաղ պակաս է անցկացրել:
-Լավ է, երբ սեփական ճակատագիրը քո իսկ ձեռքերում է: Դրանով միայն «Սիթին» կարող է պարծենալ: Եթե մենք անգամ հաղթենք բոլոր 10 խաղերում՝ կարող է նաև չեմպիոն չդառնանք:
Եթե «Սիթին» հաղթի իր մնացած 12 խաղերում, ապա նրանք չեմպիոն կդառնան: Չեմպիոնության ճակատագիրը հենց նրանց ձեռքբերում է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: