• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն ցանկանում է, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթի «Տոտտենհեմին»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ այսօրվա խաղում իր թիմի հիմնական մրցակից «Մանչեսթեր Սիթին» հաղթի «Տոտտենհեմին»:

Այսօր երեկոյան «կապույտները» սեփական հարկի տակ կընդունեն «Վեստ Հեմ Յունայթեդին», իսկ «քաղաքայինները» կհյուրընկալվեն «Տոտտենհեմին»: «Չելսիի» պորտուգալացի մարզիչը այդ խաղում երկրպագելու է «Մանչեսթեր Սիթիին»:

-Ես ցանկանում եմ, որպեսզի այդ խաղում հաղթի «Սիթին», քանի որ եթե նրանք հաղթեն «Տոտտենհեմին», իսկ մենք՝ «Վեստ Հեմին», ապա կմեծացնենք միավորների տարբերությունը «Տոտտենհեմից»:

Եթե «Տոտտենհեմի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցնենք 10-ի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 12-ի, ապա կարող ենք հանգիստ լինել Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակցության համար:

Եթե դու փետրվարին ապահովում ես տեղը Չեմպիոնների Լիգայում, ապա նրանից հետո խաղում ես առանց որևէ ճնշման: Դա հիանալի նվեր կլինի մեզ համար,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր