Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։
Հյուրերն անակնկալ հաղթանակ տարան «ազնվականների» նկատմամբ՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ «Բորնմուտից» գոլերի հեղինակ դարձան Քալում Ուիլսոնը, Ջունիոր Ստանիսլասը և Նաթան Ակեն։
Այս հաղթանակից հետո Էդի Հաուի սաները՝ վաստակած 28 միավորով բարձրացան 10-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ուիլսոն՝ 51ր, Ստանիսլաս՝ 64ր, Ակե՝ 67ր։