Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
Հավասար պայքարում ընթացող խաղի ընդամենը վերջին րոպեին «Չելսին» կարողացավ կորզել հաղթանակը: 93-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Ջոն Թերրին:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակած 60 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլ. Թերրի՝ 93ր: