Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Լոնդոնյան դերբիում գրանցվեց մարտական ոչ ոքի։ «Կապույտներից» դուբլի հեղինակ դարձավ Սեսկ Ֆաբրեգասը, իսկ հյուրերից մեկական անգամ աչքի ընկան Մանուել Լանսինին և Էնդի Քերոլը։
Այս հանդիիպումից հետո Սլավեն Բիլիչի թիմը՝ վաստակած 50 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Լանսինի՝ 17ր, Ֆաբրեգաս՝ 45ր, 89ր (11մ) Քերոլ՝ 61։