Այս ամռանը «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ: Ինչպես երևում է, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հնարավորություն տալ 22-ամյա Տիբո Կուրտուային:
Չեխը «Չելսիի» դարպասը պաշտպանում է մոտ մեկ տասնամյակ, երբ Լոնդոն եկավ «Ռենից»: Հավանական է, որ այժմ Պետրը կվերադառնա Ֆրանսիա:
talkSPORT-ի հաղորդմամբ, 32-ամյա Չեխի համար պայքարում գլխավոր ֆավորիտը ՊՍԺ-ն է: Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը պատրաստ է Պետրին առաջարկել իր թիմի առաջին համարը:
Ավելացնենք, որ Բլանը Չեխին այլընտրանք տեսնում է Ռոսե Ռեյնային՝ «Լիվերպուլից» և Ուգո Լյորիսին՝ «Տոտտենհեմից»: