• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սմիթ Ռոուն բաց կթողնի 2 ամիս

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն աճուկի վիրահատության է ենթարկվել և բացակայելու է երկու ամսով։

22-ամյա Սմիթ Ռոուն անցած մրցաշրջանում տպավորիչ ելույթ ունեցավ՝ Պրեմիեր լիգայի 33 խաղում խփելով 10 գոլ՝ իր նորամուտը նշելով Անգլիայի հավաքականում:

Սակայն այս մրցաշրջանում Էմիլը մասնակցել է ընդամենը չորս հանդիպման՝ չորս անգամ էլ փոխարինման դուրս գալով հանդիպումների վերջնամասում։

Սմիթ Ռոուի նման դերը կապված է աճուկի շրջանում անհարմարությունների հետ, որը նրան անհանգստացնում էր մի քանի ամիս։ Ի վերջո, որոշվեց Էմիլին ուղարկել վիրահատության։

«Արսենալը» հայտարարության մեջ նշել է, որ օրերս Լոնդոնում բարեհաջող վիրահատության ենթարկված Սմիթ Ռոուն դեկտեմբերին կվերադառնա լիարժեք մարզումներին՝ փաստորեն բացառելով Էմիլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում կայանալիք այցը: