Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի մեկնարկը տրվեց «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Սանդերլենդը»։
Սլավեն Բիլիչի թիմը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «սև կատուների» նկատմամբ։ Հանդիպման միակ և լոնդոնյան ակումբի համար հաղթական գոլը 30-րդ րոպեին խփեց Միխաիլ Անտոնիոն։
Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը»՝ վաստակած 43 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլ․ Անտոնիո՝ 30ր։