Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում հյուրընկալել էր «Կրիստալ Փելեսին»։
Հանդիպումն անցավ դաշտի տերերի խաղային և տարածքային զգալի առավելությունամբ, ինչն էլ 68-րդ րոպեին գոլի վերածեց «Տոտտենհեմի» հարավկորեացի նորեկ Սոն Հին Մինը, ով դուբլով աչքի էր ընկել նաև Եվրոպա Լիգայում։
«Տոտտենհեմը» հաղթեց նվազագույն հաշվով և վաստակած 9 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Գոլ․ Սոն՝ 68ր։