Պրեմիեր Լիգայի 14֊րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին», որը նախորդ տուրում 5-4 հաշվով հաղթեց «Կրիստալ Փելեսին»։
Հանդիպումն անցավ լոնդոնյան ակումբի ակնհայտ առավելությամբ, որն էլ ջախջախիչ հաղթանակ տարավ։ Դուբլի հեղինակ դարձան Հարի Քեյնը և Քրիստիան Էրիկսենը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հին Մին Սոնը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 27 միավորով կշարունակի զբաղեցնել 5֊րդ հորիզոնականը։
Գոլեր․ Քեյն՝ 39ր (11մ), 49ր, Սոն՝ 45ր, Էրիկսեն՝ 70ր, 90ր։