• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Աարոն Ռեմսդեյլին հարվածած երկրպագուին մեղադրանք է առաջադրվել

«Տոտտենհեմի» հետ դերբիից հետո «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի վրա հարձակված երկրպագուին մեղադրանք է առաջադրվել։

Անցյալ կիրակի «Արսենալը» հաղթեց 0-2 հաշվով «Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում, և եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուն, որը բարձրացել էր գովազդային վահանակի վրայով, ոտքով հարվածեց Ռեմսդեյլին:

Մետրոպոլիտենի ոստիկանության համար դժվար չի եղել պարզել և ձերբակալել խուլիգանին, ով, ինչպես պարզվել է, 35 ամյա Ջոզեֆ Ուոթսն է Լոնդոնի Հեքնիից։

BBC-ի փոխանցմամբ՝ Ուոթսի դեմ մեղադրանք է առաջադրվել, իսկ փետրվարի 17-ին Ջոզեֆը կներկայանա Հայբերիի մագիստրոսական ​​դատարան։

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ուոթսը մեղադրվում է բռնություն գործադրելու, խաղահրապարակ մտնելու և ֆուտբոլի խաղադաշտ պիրոտեխնիկա նետելու մեջ։

Բացի այդ, հյուսիսլոնդոնյան դերբիից հետո և՛ «Տոտտենհեմը» , և՛ ՖԱ-ն խստորեն դատապարտեցին նման պահվածքը: