• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագբոնլահորը չի մտածում հավաքական վերադառնալու մասին

Գաբրիել Ագբոնլահոր«Աստոն Վիլլայի» հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը խոստովանել է, որ դեռ չի մտածում Անգլիայի ազգային հավաքական վերադառնալու մասին:

Ագբոնլահորը վերջին անգամ հավաքականի կազմում խաղացել է 3.5 տարի առաջ:

Վերջին ժամանակներս 26-ամյա ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակ է ձեռք բերել, որի ապացույցը թիմի վերելքն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակով: Մինչդեռ Գաբրիելը մտադիր չէ ուղեղը ծանրաբեռնել հավաքական վերադառնալու մտքերով:

-Անգլիայի ազգային հավաքականում կարելի է հայտնվել տարբեր կերպ: Օրինակ, թիմի կազմում ընդգրկվում են այնպիսի խաղացողներ, ովքեր հազվադեպ են հայտնվում դաշտում, ինչպես Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը: Նա շատ չի խաղում և այնուամենայնիվ, հրավեր է ստանում:

Ամեն ինչ այլ էր, երբ այստեղ Ֆաբիոն էր: Նա կատարում էր իր ընտրությունը՝ հիմնվելով բացառապես խաղացողների մարզավիճակի վրա: Անկասկած, շատ հաճելի է հանդես գալ հավաքականի կազմում, սակայն ես առանձնապես չեմ անհանգստանում դրա համար: Իմ ուշադրությունը կենտրոնացած է «Աստոն Վիլլայի» վրա,- հայտնել է ֆուտբոլիստը: Daily Mail

Հետաքրքիր փաստեր