• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն ստացել է «Ոսկե խաղակոշիկը», իսկ Հարտը՝ «Ոսկե ձեռնոցը»

Սերխիո Ագուերո2014/15 մրցաշրջանի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» մնաց առանց տիտղոսի, սակայն նրա երկու ֆուտբոլիստների բաժին հասան Պրեմիեր Լիգայի անհատական մրցանակներից կարևորագույնները: Սերխիո Ագուերոն ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու, իսկ Ջո Հարտը՝ լավագույն դարպասապահ:

Վերջին տուրում «Սաութհեմպտոնի» դարպասը խփած գոլը Ագուերոյի համար 26-րդն էր Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Արգենտինացին այդ մրցավազքում առաջ անցավ «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնից և արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»:

Իսկ ահա առաջնության «Ոսկե ձեռնոցը» բաժին հասավ Սերխիոյի թիմակից Ջո Հարտին: Մասնակցած 36 խաղերից 14-ում Հարտն իր դարպասն անառիկ է պահել: Նրա մրցակիցներ Լուկաշ Ֆաբիանսկին և Սիմոն Մինյոլեն այս պայքարում անգլիացուն զիջեցին միայն վերջին տուրում:

Հետաքրքիր փաստեր