• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ագուերոն և Պարդյուն Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույններն են

Սերխիո Ագուերո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:

Նախորդ ամսվա ընթացքում Ագուերոն դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացին այժմ առաջնության լավագույն ռմբարկուն է, ով իր թիմին օգնեց դուրս գալ ճգնաժամից:

Բացի այդ, Սերխիոն հեթ-տրիկի շնորհիվ «քաղաքայիններին» հաղթանակ պարգևեց Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» դեմ կարևորագույն խաղում: Այդ հաջողության շնորհիվ «Սիթին» պահպանեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, որն օգտագործեց այս շաբաթ:

Ալան ՊարդյուԻր հերթին Պարդյուն «Նյուքասլին» վերադարձրեց առաջվա խաղը: «Կաչաղակները» նոյեմբերին երեք հաղթանակ տարան: Այժմ ֆրանսիացու սաները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: