• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադեբայորը նորից որոշել է չմեկնել աֆրիկյան ազգերի գավաթին

Էմանուել ԱդեբայորL’Equipe պարբերականի հաղորդմամբ «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը կարծես թե հրաժարվում է աֆրիկյան ազգերի գավաթին մասնակցելուց:

Դեկտեմբերին Էմանուելը բացառեց իր մասնակցությունն այդ առաջնությանը, քանի որ նրան անհանգստացնում էր անվտանգության հետ կապված խնդիրները: Մինչդեռ մի քանի օր առաջ «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտարարեց, որ Ադեբայորն արդեն պայմանավորվել է Տոգոյի հավաքականի հետ և մեկնում է Աֆրիկա:

Այժմ այս պատմությունը նոր ընթացք է ստանում: Ըստ ֆրանսիական պարբերականի` Ադեբայորը հիասթափված է, քանի որ Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիան լրիվ այլ կազմ է ներկայացրել աֆրիկյան ազգերի գավաթին: Այն տարբերվում է Դիդյե Սիկսի առաջարկած կազմից:

-Սա ևս մեկ խնդիր է: Սիկսը կազմել է ցուցակը, սակայն ֆեդերացիան այլ ցուցակ է ուղարկել ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիային: Այդ իսկ պատճառով որոշ ֆուտբոլիստներ ստիպված կլինեն հեռանալ: Ադեբայորը չի ցանկանում մասնակցել: Մենք չգիտենք, թե ինչպես կվարվեն մյուս խաղացողները: Այստեղ քաոսային իրավիճակ է,- ասել է ESPN-ի աղբյուրը:

Ավելացնենք, որ Ադեբայորը դեռ չի մեկնել, քանի որ նա երկուշաբթի օրը պետք է խաղա «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ: Մինչ այդ իրավիճակը կպարզվի: