• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադել Տաարաբթը տեղափոխվեց «Միլան»

Ադել Տաարաբթ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ադել Տաարաբթը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի իտալական «Միլանում»: Այս մասին հաղորդում է «ռոսոներների» պաշտոնական կայքը:

Տաարաբթն ընթացիկ մրցաշրջանը սկսեց «Ֆուլհեմում», սակայն մարոկոացի կիսապաշտպանն այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել «Քրեյվ Քոթեջում» և տեղափոխվեց Իտալիա:

Եթե Ադելը «Սան-Սիրոյում» հաջող հանդես գա, ապա չի բացառվում, որ վարձակալության ժամկետը լրանալուց հետո իտալական ակումբը կփորձի գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները:

Հարի Ռեդնապի թիմն այս գործարքից բացի վարձակալել է «Ֆուլհեմի» պաշտպան Աարոն Հյուզին, ով «ռեյնջերներին» կօգնի վերադառնալ Պրեմիեր Լիգա: