• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ադրբեջանցի նավթային մագնատը գնել է «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբը

Շեֆիլդ ՈւենսդեյԱդրբեջանցի գործարար Հաֆիս Մամեդովը գնել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբը: Մամեդովը «Baghlan Group» ընկերության հիմնադիր տնօրենն է, որն Ադրբեջանում զբաղվում է նաֆթի, գազի, շինարարական և տրանսպորտային փոխադրումներով: Հաֆիսին են պատկանում նաև «Բաքու» և «Լանս» ակումբները:

Երեկ հայտնի դարձավ, որ Մամեդովը Միլան Մանդարիչից գնել է «Ուենսդեյը», որը Չեմպիոնշիփի նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:

Մանդարիչը «Շեֆիլդը» ղեկավարում էր 2010թ-ի դեկտեմբերից, երբ նա ակումբի համար վճարեց ընդամենը 1 ֆունտ, սակայն 20 մլն ֆունտ պարտք վճարելու պարտավորություն վերցրեց:

-Ես ուրախ և հպարտ եմ, որ հաջողվեց գնել այս հիանալի ակումբը: Ես անգլիական ֆուտբոլի մեծ երկրպագու եմ: Վաղուց էի մտադիր ներդրում անել Անգլիայում, սակայն փորձում էի ճիշտ ակումբ գտնել: Երկրպագուներին խոստանում եմ, որ հաջողության հասնելու համար քրտնաջան կաշխատեմ,- ասել է Մամեդովը:

Հետաքրքիր փաստեր