• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Հանսեն. «Եթե «Լիվերպուլը» որոշի ազատվել Սուարեսից, ապա կհայտնվի պարտվողի դերում»

Ալան Հանսեն«Լիվերպուլի» լեգենդար խաղացող Ալան Հանսենը մեկնաբանել է այն դրվագը, որում հարձակվող Լուիս Սուարեսը կծել է պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:

-«Լիվերպուլի» և «Չելսիի» հանդիպումների պատմության մեջ եղել են ինչպես լավ, այնպես էլ վատ դեպքեր: Սակայն ոչ մի կերպ նման բան չես ակնկալում: Պարզապես ահավոր էր:

Այս կադրերը կտեսնեն ամբողջ աշխարհում, այնպես որ դա ահավոր է և՛ ակումբի, և՛ անձամբ ֆուտբոլիստի համար:

Երբեք չես իմանա, թե ինչու այդպես վարվեց Լուիսը: Սակայն ինձ թվում է, որ խնդիրը նրա խառնվածքն է:

Սուարեսը հրաշալի խաղացող է, որը փայլուն մրցաշրջան է անցկացնում, այնպես որ, եթե «Լիվերպուլն» ազատվի նրանից, նրանք կլինեն պարտվողի դերում:

Վստահ եմ, որ չնայած այս ամենին՝ շատ ակումբներ կցանկանան նրան ձեռք բերել,- հայտնել է Հանսենը: